Անցնել բովանդակությանը

«Դուռըս ափ առած՝ կըծեծե քամին…»

1911

Դուռըս ափ առած՝ կըծեծե քամին Ու շեմքիս վրա տխուր կհառաչե, Բայց ես մենակ չեմ. մի ձայն մտերիմ Ինձ անո՜ւշ, անո՜ւշ, անո՜ւշ կըկանչե։ — Այդ՝ ձեր մրմունջն է, հայրենի ջրե՜ր, Այդ՝ թոթովանքդ է, իմ սիրուն մանկի՛կ. Իմ վառ, զմրուխտյա հայրենի ջրե՜ր, Իմ պայծառ, սիրուն, իմ անգին մանկի՛կ…

1911, Կ.Պոլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դուռըս ափ առած՝ կըծեծե քամին…» ութնյակ բանաստեղծությունը (1911) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8