Անցնել բովանդակությանը

«Դարդը հետս է, հետըս կուգա…»

1898

Դարդը հետս է, հետըս կուգա, Ուր որ կերթամ — դադար չունիմ. Ազիզ յարն էլ, որ ճար չանե, Ո՞ վ կա դարման դարդոտ սրտին։ Հեռո՜ւ, հեռո՜ւ, հազար ծովեր, Գլուխս առնիմ, երթամ, կորիմ. Ցավըս հովին ու ծովին տամ, Երկրե երկիր երթամ,կորիմ… Սիրտս ու աշխարհ — դարդ ու դուման, Ա՜խ, ուր կերթամ — դադար չունիմ. Չոր գլուխըս չոլում թողնեմ Անդարձ, անդարձ երթամ, կորիմ…

1898, Օդեսա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12