Անցնել բովանդակությանը

«Ցերեկվա ոսկի լույսերը մեռան…»

1917

Ցերեկվա ոսկի լույսերը մեռան, Ծածկել է թևը մթին լռության Անտառ, լեռ ու ձոր։ Քնել են անդորր՝ Ուղիներ փոշոտ, կամուրջ սալհատակ՝ Անդուլ ծեծկըված կուռ ոտների տակ։ Սակայն մի հառաչ խորունկ, սրտագին՝ Լսում եմ անքուն այս խուլ գիշերին Հեռու մի տեղից. — Քո խոցված կրծքից, Իմ սո՛ւրբ հայրենիք՝ անարատ զոհի, Վեհ գաղափարի, պայքարի, մահի, — Խոսում ես հավե՛տ Խոցված սրտիս հետ…

1917, Ժընև

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14