Անցնել բովանդակությանը

«Բախտը ինձնից թըռավ, գնաց…»

1912

Բախտը ինձնից թըռավ, գնաց Վերջալույսի շողերի պես. Հույսը միայն մոտըս մնաց, Մոտըս մնաց անուշ մոր պես։ Եկեք, փռվեք դաշտ ու հովիտ, Արշալույսի վառ ճաճանչներ Հարցնեմ՝ ասեք — ո՞ւր են չըկան Մեր ընկերներ ու ճանանչներ; Ո՞ւր գնացիք, օրեր շքեղ, Սեր ու խնդում, երգ ու երազ. Արդ մահն է իր նետերն ահեղ Ամեն կողմից լարել վերաս։ Ո՞ւր գնացիք աշնան քամու Բերանն ընկած տերևի պես. Մի՞թե նորից չեք դառնալու Գարնան զվարթ ջրերի պես։

1912, Ցյուրիխ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1912 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16