Անցնել բովանդակությանը

«Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա…»

1900

Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա, Դու կըբուրես վարդի պես. Չորս բոլորըդ հարուստ տղա, Դու կըփայլես աստղի պես։ Ձեր տան առաջ՝ ձյուն ու գիշեր, Ա՜խ, ես կանգնել կըդողամ. Դու դահճի պես ա՛լ1 ես հագել,— Ալըդ շողքն է իմ արյան…

1900, Ցյուրիխ

Ծանոթագրություններ

  1. 1 ալ — վառ կարմիր, բոսորագույն։

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա…» ութնյակ բանաստեղծությունը (1900) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8