«Աշնան ծաղիկնե՜ր…»
1921
Աշնան ծաղիկնե՜ր,
Դալու՛կ ու տխու՛ր,
Դողդոջում եք հեզ
Դաշտերում թափուր։
Ձեր աչքերի մեջ
Արցունք կա տրտում,
Ուշացած երազ
Ձեր քնքուշ սրտում։
Շուտով կըշաչե
Հողմը բքաբեր,
Կըթոշնիք չապրած,
Աշնան ծաղիկնե՜ր…
1921, Ժընև
1921
1921, Ժընև
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Աշնան ծաղիկնե՜ր…» բանաստեղծությունը (1921) աշնան և ծաղիկների մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։