Անցնել բովանդակությանը

Ավիկին

1954

Կյանքիդ ուղին լինի պայծառ, Ամեն քայլդ՝ ազնիվ, արդար։ Լինես խոհուն, լինես գիտուն, Եվ ունենաս սիրտ զգայուն։ Լինես բարի և անբասիր, Ընկերներիդ սրտով սիրես, Երբ քեզ տեսնեն՝ ուրախանան։ Միշտ օգնելու լինես պատրաստ Տանջվող մարդուն և ընկերին։ Անդավաճան, անհուն սիրով Հայրենիքիդ լինես պաշտպան. Եթե նրա սիրո համար Մի սխրալի գործ կատարես- Չըհոխորտաս, լինես խոնարհ, Եվ իր պարտքը ճիշտ կատարած Մարդու նման՝ խիղճդ անդորր, Ապրես ուրախ ու բախտավոր։ Եվ մեն — մենակ, տարին մի օր Այցի ելնես մամռոտ շիրմիս, Կանգնես լռիկ, խորհես մի պահ, Իմ կաթոգին սիրած տղա։

1954,, Երևան

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 21