Անցնել բովանդակությանը

«Ամեն գարունքին՝…»

1911

Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Մանուկ ականջիս բարձըր կըկանչեր, — «Դուրս արի խաղանք, ծաղիկ եմ բերել»։ Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Պատանի սրտիս բարձըր կըկանչեր, — «Դուրս արի՝ թռչինք, երազ եմ բերել»։ Ամեն գարունքին՝ Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին. Ու նորեն կերթա, ու նորեն կուգա, Բայց, ա՜խ, ինձ համար էլ երազ չկա…

1911

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12