«Անհայտ ծովերի լազվարթ ափերում…»
1909
Անհայտ ծովերի լազվարթ ափերում
Լուսեղեն մի բախտ միշտ կանչում է ինձ. —
Ես դեգերեցի մոտիկն ու հեռուն,
Չըգտա նրան, որ կանչում է ինձ։
Բայց հոգիս չունի ոչ մի հանգրվան,
Նորից թովում է ինձ ոսկե հեռուն, —
Զմրուխտ երազնե՛ր, — անհաս հավիտյան,
Զմրուխտ հեքիաթնե՛ր, ձեզ չեմ հավատում…
Եվ հոգիս հոգնած նիրհում է հիմա,
Մի՛ արթնացրու, երազում է նա…
1909