Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, իմ ճամփես մոլոր գընաց…»

1897

Ա՜խ, իմ ճամփես մոլոր գընաց, Անտակ ծովին դեմ առա. Վա՜խ, իմ սերըս անցա՜վ գընա՜ց, Ետ կանչելու ճար չըկա։ Դումանն1 եկավ, ծովը ծածկեց, Էն խաս2 հավքերն ի՞նչ եղան. Դարդը եկավ, սիրտըս ծակեց. Էն ալ-վարդերս ի՞նչ եղան։ Ա՜խ, խաս հավքերն ծովում խեղդվան, Ագռավն վըրես կըղռռա, Սիրուս զառ3-վառ վարդերն թոռման, Բլբուլս անթև կըսըգա…

1897, Հառիճ

Ծանոթագրություններ

  1. 1 դուման — մառախուղ, մշուշ։
  2. 2 խաս — ընտիր, մաքուր (բարբառ)։
  3. 3 զառ — ոսկեթել, ոսկեգույն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12