Անցնել բովանդակությանը

«Ծաղիկ էի նորաբողբոջ…»

1892

Ծաղիկ էի նորաբողբոջ, Սարի լանջում, երկնի տակ. Ինձ կըդյութեր առվի խոխոջ, Ինձ կողջուներ արեգակ։ Գիշերները՝ աստղ ու լուսին Վար կիջնեին երկնքեն, ՈՒ հեքիաթներ ինձ կասեին Կախարդական, ոսկեղեն։ Գառների հետ լուսածագին Եկար սարը, ջա’ն աղջիկ, Ինձ քաղեցիր, դրիր անգին Կրծքիդ վրա գեղեցիկ։ Այնտեղ շքեղ՝ ես ապրեցա Երազներով երջանիկ. Սերըդ դավեց ինձ, սևաչյա’,— Ես չորացա, ա՜խ,աղջիկ…

1892, Ս. Էջմիածին

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16