Անցնել բովանդակությանը

Ընկեր գյուղացի

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1922–1925» · 1922

Ընկեր գյուղացի էսօր Դու Ինքդ պիտի Տեր կենաս դաշտիդ ու հացիդ… էսօր Քո Բերքը տուր— Մի չնչին մասը բերքիդ,— Որ Վաղը— Եկող աշնան— Քո դաշտը շնկշնկա՜, երգի… էսօր Թե Ընկեր գյուղացի Գնեցիր մի «աբլիգաց»— էկող աշունքվա քո հացին էլ ո՞վ, Ո՞վ Մոտ կգա։ Էսօր Ի՞նչ պիտի տաս, Քո դաշտին, գութան ու մաճիդ Որ վաղը ավելի խնդա, Քո սիրտը— և արտդ աճի։

1922

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ընկեր գյուղացի» բանաստեղծությունը (1922, «Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) աշնան և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 26 տող՝ 5-8-8-5 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1922 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 26