Անցնել բովանդակությանը

«Դու — հողմային մշուշ ու մահ,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ» · 1919

Դու — հողմային մշուշ ու մահ, Դու — կրակի դուստր բարի, — Քե՛զ է կանչում սիրտս հիմա, Քեզ է կանչում սիրտս՝ արի՛։ Հասել է փառքդ արդեն վառ Մինչև Հաբաշ ու Հնդուչին. Քե՛զ եմ նետում եղբայրաբար Իմ արյունի ճիչը վերջին։ Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող Արյունոտե սիրտս հիմա — Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող Մահվան մեջ — սեր, սիրո մեջ — մահ…

1919–1920

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Դու — հողմային մշուշ ու մահ,» բանաստեղծությունը (1919, «Ողջակիզվող կրակ» ժողովածուից) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12