Անցնել բովանդակությանը

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1911

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին — Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին… Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում… Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին, Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…

1911

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 6