Անցնել բովանդակությանը

Սիրելի օր․ Նվարդի համար

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Ինչպես բույրը վարդերի, Ինչպես գարնան բույրը վառ — Անցնել կյանքից այս թերի Ու էլ երբե՜ք չդառնալ։ Անցն՜լ, ինչպես իրիկվա Զանգերի երգը տխուր, Որ կյանքը ողջ երգ թվա՝ Երազի մեջ երգած լուռ։ Եվ երկրային օրերում Չհասկանա թող ոչ-ոք Մեր երազն ու մեր հեռու Կարոտի երգը բորբոք։ Եվ թող չզգա ո՛չ մի սիրտ Ճահիճներում այս ճղճիմ Մեր սրտի ցավը վճիտ Ու հոգու ճիչը վերջին․․․

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Սիրելի օր․ Նվարդի համար» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) գարնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 16