Անցնել բովանդակությանը

Մարիոնետկա

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Կամաց, կամաց, կամաց, կամաց, Ոտքերն հողին, հողին, հողին՝ Եկավ-գնաց, եկավ-գնաց, Գունատ, դեղին, գունատ, դեղին։ Ձեռքը շարժեց — մեկ վեր, մեկ վար, Ոտքը խփեց — մեռե՛լ, մեռե՛լ,— Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր, Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։ Ահա՛, ահա՛, — թեքվե՜ց, թեքվե՜ց, Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛, Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց, Մնաց մի պահ՝ աչքը մահի։ Ու սո՜ւր ճչաց՝ կարծես բռնի Աչքերն, անշարժ, հեռուն գամած.— Այդպես հոգի՛ս պիտի մեռնի — Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․․․
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 16