Անցնել բովանդակությանը

«Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց։ Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ։ Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում։ Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի Ե՜րգ է հնչեղ, հրաշունչ — հրաշունչ, քամի։ Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ. Որքա՛ն դռներ կան հոգում՝ հեռավոր ու փակ… Երկինքնե՛ր կան մեր հոգում՝ անապակ ու ջինջ — Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց» բանաստեղծությունը («Ողջակիզվող կրակ» ժողովածուից) խոհի և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 5 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 10