Անցնել բովանդակությանը

«Հնչում են խոսքերը, բառերը,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Հնչում են խոսքերը, բառերը, Հանգերը, վանկերը բոլոր, Երբ քաղցր կարոտդ վառել է Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։ Սրտիս մեջ վառվել է, վառվում է Կարոտդ անուշ ու հրկեզ — Իսկ դուրսը հողմի պես տարվում են Օրերը շեշտով այս երգիս։ Օրերը փրփուր են, ալիք են, Ծփում են փրփուր առ փրփուր, Հողմի պես թռչում է գալիքը — Հուզվում են օրերը պուրպուր1։ Հուզվում ու ծփում են օրերը, Ինչպես իմ երգերը բոլոր, Երբ քաղցր կարոտդ վառել է Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Ծանոթագրություններ

  1. 1 պուրպուր — մուգ կամ բաց կարմիր. բնստ. կարմրագույն գործվածք` զգեստ ևն. առհասարակ` կարմիր գույն

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 16