Անցնել բովանդակությանը

«Հնչում են օրերը, կանչում են,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Հնչում են օրերը, կանչում են, Օրերը — կարմիր ու բոսոր, Օրերը ղողանջ ու հնչուն են, Զնգում են՝ հրե ու հզոր։ Ու սիրտս զնգում է, զնգում է, Թռչում է՝ կրակ է ու բոց. Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա, Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. Գալիքը կուզեմ որ արա՛գ գա — Անդարձ է կարոտը երգիս։ Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն Երգերս զնգան ու հնչեն — Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը Երգերս այս վառ ու հնչեղ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 16