Անցնել բովանդակությանը

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես

«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես Ճամփաները քո։ Մշուշ ու թախիծ։ Մոռացել եմ ես, մոռացել է քեզ Օրերի միգում1 կուրացած հոգիս։ Անցնում են, հոսում օրերը անծայր։ Ճամփորդների պես գնում են հեռու։ Հիշում եմ միայն, որ մի օր անցար Օրերիս նման — ու ետ չես գալու։ Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր, Երբ վերջին միգում1 աչքերս մարին — Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Ծանոթագրություններ

  1. 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես» բանաստեղծությունը (1915, «Տեսիլաժամեր» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Տեսիլաժամեր
Տողերի թիվ 12