Անցնել բովանդակությանը

Ես մե անգին գոզալ տեսա - Գյուրջստանի քաղաքումը

«Տաղարան» ժողովածու · 1921

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի[1] քաղաքումը, — Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։ Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ, Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։ Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի[2] պես՝ Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։ Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛, — Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։ Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝ Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 10