Անցնել բովանդակությանը

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ

«Տաղարան» ժողովածու · 1921

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ, Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ — ու կերթամ։ Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա, Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։ Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի — Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։ Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր[1] ու անուշ Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։ Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ, Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 10