«Արևն իջավ։ — Մոտ է ծիրին։ —»
«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»
Արևն իջավ։ — Մոտ է ծիրին։ —
Փա՛ռք հրաշեկ երկնավորին։
Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ՝ վառված վերուստ։
Արևը — մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք։
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը — կյանք, արևը — մահ։
Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն։ —
Բայց զո՜հ է նա՝ վառված վերուստ —
Ու չի տանի դեպի կորուստ…