Անցնել բովանդակությանը

Ամառ

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1920

Արդեն ամառ է շոգ, ջերմին, Արդեն հասել է բերքը բորբ, Ծաղկել է վառ պարտեզը իմ. — Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ։ Տվել է ինձ արևն ամռան Ինչ որ միայն կարող էր տալ. Սերմերն հասան ու չկորան. — Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ… Ամառը ինձ բերք է բերել, Տունս լցվի պիտի բերքով. — Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ Եվ չի՛ լցվում ամռան երգով… Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ Ու խորհուրդները քո խավար. — Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ, Սի՜րտ իմ խավար…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1920 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 16