Անցնել բովանդակությանը

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,— Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր… Մշուշներն են սահում… Սոսավում է ուռին… Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին… Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն, Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան. Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) գիշերվա և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12