Անցնել բովանդակությանը

Փողոցի երգը

«Գիշեր և հուշեր» ժողովածու · 1909

Պատուհանիս տակ լալիս է կրկին Թափառիկ երգչի երգը ցավագին,— Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել, Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում, Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

1909

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Փողոցի երգը» բանաստեղծությունը (1909, «Գիշեր և հուշեր» ժողովածուից) կարոտի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 6