Անցնել բովանդակությանը

Հնչում է անվերջ աշնան թախիծով

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։ Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հնչում է անվերջ աշնան թախիծով» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) աշնան և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 8