Անցնել բովանդակությանը

Resignation

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Այսօր գթանք իրարու,— Խեղճ լինենք ու չամաչենք, Բախտ չըտենչանք ու հեռու Տարիները չըհիշենք։ Լռենք միայն մի մեղմող Լռությունով ու հանգչենք,— Բանանք սրտներըս մեռնող,— Որբ լինենք ու չամաչենք։ Սիրենք իրար ու ներենք,— Չընախատենք մեկմեկու, Էլ չար սիրով չըսիրենք, Անչար լինենք ես ու դու։ Այսօր գթանք իրարու, Այսօր իրար չըտանջենք, Լինենք անչար ու հլու,— Հեկեկանք ու չամաչենք…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Resignation» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16