Անցնել բովանդակությանը

Իմ սիրտը միշտ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Իմ սիրտը միշտ Մի անանուն Ցավ է տանջում, Անանց մի վիշտ Խորը թաքուն Եվ անհնչյուն։ Կա մի մորմոք, Մի վիշտ անհուն, Որ չի ննջում, Կա անամոք Մի տխրություն Ամեն ինչում…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Իմ սիրտը միշտ» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) տխրության և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 4 եռատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12