Անցնել բովանդակությանը

Տխուր երգ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Ցուրտ անձրևն է միգում1 Հեկեկում, Տխրությունն է երգում Իմ հոգում։ Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա Խառնվել են իրար Խավարել են օրերն արևկա. Եվ խելառ։ Վիճակիս լծի տակ Օրերում Ես շրջում եմ մենակ Ու լռում։ Չեմ հիշում, մոռացել եմ արդեն Այն խոսքերը բոլոր Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ Ու մոլոր… Ցուրտ անձրևն է միգում1 Հեկեկում, Տխրությունն է երգում Իմ հոգում…

Ծանոթագրություններ

  1. 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Տխուր երգ» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) տխրության և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 20