Անցնել բովանդակությանը

Աշուն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Մեգ1 է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ. Դառը թախիծ ու վերհուշ2 — Անվախճա՜ն երգ։ Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։ Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ,— Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։ Տունըս ավեր ու խավար. Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս…

Տերյանն ունի «Աշուն» վերնագրով երկու բանաստեղծություն. մյուսը («Մթնշաղի անուրջներ») սկսվում է «Դալուկ դաշտեր, մերկ անտառ» տողով։

Ծանոթագրություններ

  1. 1 մեգ — Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ
  2. 2 վերհուշ — մտաբերվող հուշ՝ հիշողություն, վերհիշում

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16