«Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ…»
«Կատվի դրախտ» ժողովածու · 1917
Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին։
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ, այնպիսի նուրբ նազեր —
Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր։
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին…
1917
Թեմաներ