Անցնել բովանդակությանը

Օտարուհուն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Դառնություն է լցված ու թախիծ Քեզ օտար պոետի երգերում,— Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց Նետեցիր քո նետերն իմ հեռուն։ Մթամած օրերիս տանջանքում Արեգակ տենչացի, և ահա, Քո խավարն է փռված իմ հոգում, Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ… Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին. Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ Եվ գերի դիվային քո կամքին… Դառնություն է լցված և թախիծ Քեզ օտար պոետի երգերում.— Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց Նետեցիր քո նետերն իմ հեռուն…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Օտարուհուն» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) կիրքի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16