Անցնել բովանդակությանը

Հոգնածություն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված, Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ. Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած, Երազել գալիք օրերի համար։ Ես չար հոսանքով մղված եմ հեռուն, Եվ անվերադարձ փակված է ուղին. Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն, Մատնված մութին և մառախուղին։ Մի անմայր մանուկ, հեկեկանքներից Հոգնած ու բեկված — ննջել է ուզում. Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից, Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12