Անցնել բովանդակությանը

Աշնան գիշեր

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս Ջութակի հեկեկանքը տրտում Եվ լալիս է անվերջ ու լալիս Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։ Անհույս է այդ երգը, որպես մութ Գիշերըս, գիշերըս աշունքվա. — Կարծես՝ սուգ են անում և անգութ Եվ դառը լալիս են իմ վրա… Այնքան վիշտ կա անհույս այդ երգում, Այնքան դառը տանջանք ու թախիծ, Եվ անվերջ, հավիտյան է երգում, Հեկեկում այդ երգը այնտեղից.,. Եվ ձուլված է արդեն իմ հոգուն, Իմ բոլոր օրերին է ձուլված. Տրտմություն է իմ շուրջն ու բեկում, Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց… Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ, Ամե՜ն տեղ է փռված տրտմություն. Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց Սպասեմ ավետիք ու խնդում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 20