Անցնել բովանդակությանը

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ, Լիք-լցված սրտով նստեմ միայնակ, Գրկեմ վարդերըս դալուկ1, դժգունակ,— Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։ Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ, Ամայի դաշտում նստեմ միայնակ,— Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ… Անծիր աշխարհի դժկամ ու դաժան Ուղիների մեջ իմ սերը կորած Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝ Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ, Անվե՛րջ հեկեկամ…

Ծանոթագրություններ

  1. 1 դալուկ — դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 13