Անցնել բովանդակությանը

Գիշեր է և լռություն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում, Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեգ ըղձանք ու խոկում… Ցուրտ է աշխարհն ու աղոտ. Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ, Սևավոր են ու ցավոտ, Ե՛վ մտածում, և՛ վերհուշ… Դուրս եմ գալիս ես փողոց, Շրջում անվերջ ու տրտում.— Բացված է մի թունոտ խոց, Մի մութ շիրիմ իմ սրտում։ Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր Խոսքերով ինձ մի՛ դյութեք, Թող իմ կյանքը մենավոր Պատե անանց մութ ու մեգ… Համր է երկիրն ինձ համար, Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն, Հոգիս անհույս ու խավար, Սառը, որպես գերեզման… Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.— Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 24