Անցնել բովանդակությանը

Կույր լինելու ցանկություն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման Մի սովորական աղջիկ էիր դու. Ես էի պճնել փայլով դյութական Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։ Ես էի լցրել տխրությամբ սիրուն Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն, Լուսավառել իմ ըղձերի հեռուն Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։ Ու գիտեմ հիմա.— մի սովորական Աղջիկ էիր դու, նըման ամենքին.— Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ, Որ կույր ու անգետ լինեի կրկին։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կույր լինելու ցանկություն» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12