Անցնել բովանդակությանը

Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին

«Փշե պսակ» ժողովածու

Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին Անհայտ ընկածին… Օտար դաշտերում, պաղ կյանքերի մեջ Ընկնում են անվերջ, Վաղաժամ մեռնող թերթերի նման Թափվում են անձայն… Նոցա արյունից կվառվի մի օր Վրեժն ահավոր, Նոցա խոսքերը նորից կըհնչեն, Կռվի կըկանչեն… Կըլինի մի օր՝ զայրույթը կարող, Երկինք, ծով ու հող… Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին Անհայտ ընկածին, Եվ քո երգերում, և տխուր լացում Կոչիր հատուցում։

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին» բանաստեղծությունը («Փշե պսակ» ժողովածուից) մահվան և ազատության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 8 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 16