Անցնել բովանդակությանը

Աքսորավայրում

«Փշե պսակ» ժողովածու

Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն… Պաղ լռությունը մռայլ է ու չար. — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն, — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։ Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ. Մեկը թախծագին նայում է հեռուն, Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ», Ու շղթաներով աղմուկ է հանում… Ու մի արձագանք… գիշեր է ու ձյուն… Հանգիստ ննջում է մռայլ շրջական, — Շողա, վրեժի մահաբեր դաշույն — Հնչիր, փոթորիկ ժողովրդական…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 12