Անցնել բովանդակությանը

Գայլերն են ոռնում… քամին է շաչում

«Փշե պսակ» ժողովածու

Գայլերն են ոռնում… քամին է շաչում… Կալանավորը նայում է հեռուն — Մարդիկ լռել են, պատերն են լռում, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։ Կարծես թե քամին նոցա է կանչում, Քամին պատմում է նրան մի գաղտնիք, Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։ Քամին քուն մտած մարդկանց է կանչում, Ահավոր քամին դռներն է թակում, Գալարվում, լալիս, անվերջ հեկեկում, Անվերջ ու անվերջ շղթան է հնչում… Քնած են մարդիկ, գայլերն են ոռնում, Քամին է թակում դռները մարդկանց, Բորբոքիր, վառվիր, ազատության բոց, Զարթնեցեք, մարդիկ, գայլերն են գոռում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 16