Անցնել բովանդակությանը

Ինքնօրորում

«Գիշեր և հուշեր» ժողովածու · 1911

Գիշեր է իջել. լռել են բոլոր Աղմուկները չար, խոսքերը պատիր Ջրերը մեղմիվ երգում են օրոր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր… Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր Թափառականը մեն ու տարագիր, Աստղերը խմբով երգում են օրոր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր… Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր, Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, — Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր…

1911

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ինքնօրորում» բանաստեղծությունը (1911, «Գիշեր և հուշեր» ժողովածուից) գիշերվա և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12