Անցնել բովանդակությանը

Ես ձեզ բերի բարի լուր

«Փշե պսակ» ժողովածու

Ես ձեզ բերի բարի լուր, Իմ եղբայրներ, արթնացե՛ք. Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր, Մեռած-քնած, վեր կացե՜ք… Ձեզ կոչում է անդադար Նոր միացման մոռացում. Առվակ, արև ու անտառ Ձեր երգին են սպասում։ Լույս է, լույս է ամենուր Պատանիներ և կույսեր, Ես ձեզ բերի բարի լուր, Նոր հիացում, նոր հույսեր. Շիրիմներից ելեք վեր, Մահիճներից հեշտանքի Թևեր առեք, լույս թևեր Նոր արբունքի, նոր կյանքի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 16