Անցնել բովանդակությանը

Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց

«Երկիր Նաիրի» ժողովածու · 1915

Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց, Նաիրուհին տխուրաչյա և համեստ. Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց, Նայվածն այնպես հրեղեն ու անարվեստ։ Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում, Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ, Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ արտում, Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ, Եվ չի կարող սիրտրս չերգել այդ անբիծ Հուրը, որ ինձ ժպտաց այսօր ցուրտ հեռվում. Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից Իմ նաիրյան բա՜րձր, բա՜րձր աշխարհում…

1915

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց» բանաստեղծությունը (1915, «Երկիր Նաիրի» ժողովածուից) սիրո և Նաիրիի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Երկիր Նաիրի
Տողերի թիվ 12