Անցնել բովանդակությանը

Նայվածք մը

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ամրան տապեն ես խոնջած՝ Թավուտքի մը բյուր բյուր կայծ Տերևներուն շուքն ինկած՝ Ո՜րչափ սիրեմ շունչն հովտաց՝ Մեղմիկ Հողմիկ։ Արշալույսին կանուխկեկ՝ Ո՜րչափ սիրեմ՝ ոտքըս մերկ Կոխելով մարգ ծաղկաներկ՝ Լըվացվելու գտնել մեկ Հստակ Վըտակ։ Երբ միայնակ ես գամ ման, Ո՜րչափ սիրեմ կրակներս այն Ներշնչելու սերս անձայն՝ Հոտոտելու կույսի նման՝ Քաղցրիկ Ծաղիկ։ Երբ հովանի աստղազարդ Ըլլա երկնից գմբեթարդ, Որչափ սիրեմ ի սաղարթս Երբ կը հյուսե երգ ի վարդ Թրթռակ Սոխակ։ Բայց ասոնք չեմ փոխեր բնավ Մեկ նայվածքին հետ անբավ Թե յուղարկե ինձ հեշտյավ Իր աչերեն վառ ու սյավ՝ Լուսիկ Կուսիկ։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Նայվածք մը» բանաստեղծությունը սիրո և բնության մասին։

Հինգ տուն, ամեն մեկը չորս երկար և երկու կարճ տողով, ուր կարճ տողերն են կրում իմաստը՝ «Մեղմիկ / Հողմիկ», «Հստակ / Վըտակ», «Քաղցրիկ / Ծաղիկ», «Թրթռակ / Սոխակ»։ Չորս տուն շարունակ բանաստեղծը թվարկում է, թե որքան է սիրում բնության մանր ուրախությունները՝ ամառվա շոգից հետո հովը, առավոտյան բոբիկ քայլելը, ծաղկի բույրը, սոխակի երգը։ Հինգերորդ տունը դրանք բոլորը մի կողմ է դնում մեկ նայվածքի դիմաց՝ «Լուսիկ / Կուսիկ»։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ բաժանված 5 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30