Անցնել բովանդակությանը

Կոկոն-ծաղիկք կույսին

1871

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Լուսափըթիթ ու անարատ Զույգ մ՚աշխարհներ ես տեսի Ճառագայթից, բույրերու Եվ փափկության ու լույսի։ Ո՜հ, չ՚է՛ նոցա պես անբիծ Իտալական վեհ երկին, Եթե չ՚ունին աստեղց բույլ, Ամպ ու կայծակ ալ չ՚ունին։ Ո՜հ, հավիտյան միշտ կոկոն Կարծես զույգ մը ծաղիկ են, Բայց նըման կույս սրտերու՝ Կարի քաղցըր կը բուրեն։ Ձեռք կարկառել ս՚աշխարհաց Ակնախըտիղ ու անտես՝ Հանդուգն ըլլալ է լոկ քան Զ՚աշխարհակալն Արտաշես։ Ի՞նչպես արդյոք կերտեց Նա Լուսագունդներս այս դողդոջ, Նա աշխարհի քան ըզկերտ՝ Մտածեց ոգի տալն կընոջ։ Կը դողդողան իմ շուրթեր Հըպիլ սիրո այդ խըռով Կոկոն-ծաղկանց՝ խամրելու, Արատելու երկյուղով։ Այլ որ շուրթերն հանդըգնի Հըպել հրաշից այդ լույսե, Կ՚երդնում յ՚աշխարհն աստեղաց, Թե նա դա՛ր մը կը ծըծե։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Կոկոն-ծաղիկք կույսին» բանաստեղծությունը (1871) սիրո և կինի մասին։

Յոթ քառատող «զույգ մը աշխարհների» մասին, որոնք բանաստեղծը երբեք ուղղակի չի անվանում. լուսափթիթ ու անարատ, միշտ կոկոն մնացող, կույս սրտերի պես բուրող։ Դրանց ձեռք մեկնելը նա համարում է ավելի հանդուգն, քան Արտաշեսի աշխարհակալությունը, և տան մեջ ինքն է դողում՝ խամրելու վախից։ Վերջին տունը երդում է. ով համարձակվի հպվել այդ լույսին, «դա՛ր մը կը ծըծե»։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28