Անցնել բովանդակությանը

Հայուհին

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Աշնան մեջ էր, երեկո մը Վերադարձիս Յուսկյուտար1, Օդը պարզ էր, հողմը մեղմիկ, Ծովուն ջուրերն ալ հանդարտիկ։ Շոգենավին սարավանդը Նըստած անկյուն մ՚առանձնակի՝ Ուշադրությամբ ես նույն օրվան Լըրագիրները կարդայի։ Մեկ մ՚ալ հանկարծ սանդուխեն Վեր ելնելու ոտնաձայն մը Շըփոթեց զիս և աչերս Դարձուցի դեպ յայն կողմը։ Հայուհի մ՚էր վեր ելնողն, Բարձրահասակ և գեղադեմ. Անցավ մոտես նե սիգաճեմ, Նստավ անկյուն մ՚ինձ դեմ առ դեմ։ Ո՜հ, կարծես թե նե երկնային Զըվարթուն մ՚էր վար իջած՝ Լույս սփռելու, սեր բուրելու, Խըռովելու սրտերն այրած։ Այլ չըգիտեմ թե ինչո՞ւ Կրկին աչերըս հառած՝ Իմ թերթիկիս վըրա միշտ՝ Սիրտս էր ամբողջ խըռոված։ Մինչև մեկ մ՚ալ նավաստին Խռպոտ ձայնով մը գալով մոտ, Ըսավ. «Հասանք Յուսկյուտար, Ալ ի՞նչ նստեր ես դու հոդ»։ Վեր վերցուցի աչերըս, Ոչ ոք տեսի մեջ նավին. Մինակ էինք երկուքնիս, Մեկ մ՚ես, մեկ մ՚ալ… նավաստին։

Ծանոթագրություններ

  1. 1 Յուսկյուտար — Սկյուտար (Üsküdar), Կ. Պոլսի ասիական ափի թաղամասը, ուր Դուրյանն ապրում էր։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Հայուհին» բանաստեղծությունը սիրո և կինի մասին։

Դուրյանի հազվագյուտ թեթև, ժպիտով պատմված բանաստեղծություններից՝ մի երեկոյան շոգենավի ուղևորություն դեպի Սկյուտար։ Բանաստեղծը լրագիր է կարդում, սանդուղքից բարձրանում է մի բարձրահասակ հայուհի, նստում է դեմ առ դեմ, և նա իրեն երկնային զվարթուն է թվում։ Բայց աչքերը թերթից չի բարձրացնում, մինչև նավաստին կոպիտ ձայնով ասում է, որ հասել են։ Երբ վերջապես նայում է, նավում երկուսն են՝ ինքն ու նավաստին։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 32