Մանուկն առ խաչ
1871
Ո՛վ խաչափայտ
Դու քառաթև,
Որո ճակատ
Սիրո արև՝
Գամված Հիսուս,
Փըչեց խոնարհ
Հոգի և լույս
Սեր ընդ աշխարհ,
Ընդունե՛ և իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ
Թևերուդ տակ և սորվեցո՛ւր ինծի հավատ,
Սեր, հույս, որով միշտ բաբախե իմ փափուկ լանջ,
Եվ փարատե՛ լուսովդ խավարն սրտես վըհատ.
Սորվիմ աղոթք
Բառնալ քեզի,
Երբ խութից ոտք
Իմ հանդիպի
Սև Սատանին,
Որ ճգնի միշտ
Դյութել զհոգին
Ի մութ, ի վիշտ։
Ո՛վ խաչափայտ
Դու քառաթեւ,
Որոյ ճակատ
Սիրոյ արեւ՝
Գամուած Յիսուս,
Փըչեց խոնարհ
Հոգի եւ լոյս
Սէր ընդ աշխարհ,
Ընդունէ՛ ւ՚իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ
Թեւերուդ տակ եւ սորվեցո՛ւր ինծի հաւատ,
Սէր, յոյս, որով միշտ բաբախէ իմ փափուկ լանջ,
Եւ փարատէ՛ լուսովդ խաւարն սրտէս վըհատ.
Սորվիմ աղօթք
Բառնալ քեզի,
Երբ խութից ոտք
Իմ հանդիպի
Սեւ Սատանին,
Որ ճգնի միշտ
Դիւթել զհոգին
Ի մութ, ի վիշտ։