Անցնել բովանդակությանը

Առ կույսն

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ո՜հ, մինչև ց՚ե՞րբ, ըսե՛, ո՛ կույս, հոգիս ըլլա գեղույդ գերի, Եվ մինչև ց՚ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի, Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ, Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ, Զըլացար դու, անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս, Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս. Ո՛չ, ես չեմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ, Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ. Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ, Գոցեմ սիրտըս սիրաբախ… Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր, Կույսին տեղ լա՛ց, քա՛ր, Ճակատս նըսեմ Հանգչեցնեմ Մաշող Հող։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Առ կույսն» բանաստեղծությունը սիրո և դժբախտ սիրո մասին։

Տասնվեց տող, որ տողից տող կարճանում են՝ սկսվում են երկար աղերսով, թե մինչև ե՞րբ պիտի հոգին գեղեցկության գերին մնա, և ավարտվում մեկ բառով՝ «Հող»։ Խնդրանքը փոքր էր՝ մեկ համբույր, մեկ ճառագայթ, և մերժումն այն դարձնում է հրաժեշտ. քնարը ջախջախել, սիրտը փակել, «Կույսին տեղ լա՛ց, քա՛ր»։ Տողերի հալվող ձևն ինքն է ասում, ինչ բանաստեղծը չի ասում՝ գերեզման իջնելը։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16