Առ Մայիս
Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։
Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու.
— Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։
Ծաղիկներու մայրի՛կ դու կոյս՝
Ո՛վ իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկօքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգւոյս։
Ո՜հ, միթէ կա՞յ այլ զըւարթուն
Մայիս հոգւոյ Ծաղիկներու.
— Նա փողփողէ վերեւ գլխու,—
Մի դալկահար Մայիս անհուն։